Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քամին հարավ-արեւմտյան շրջաններում կլինի 1-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: Իսկ Երեւան քաղաքում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




























