Վանաձորի ԳՈՒՑ զորամասում հոկտեմբերի 25-ին, գիշերը ժամը 2-ի սահմաններում դանակահարված 20-ամյա Հայկ Մելքոնյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հայկ Մելքոնյանը Վանաձորի հոսպիտալից արդեն տեղափոխվել է Երեւանի կենտրոնական հոսպիտալ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորի ԳՈՒՑ զորամասում հոկտեմբերի 25-ին, գիշերը ժամը 2-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տուժել է ժամկետային զինծառայող 20-ամյա Հայկ Մելքոնյանը: NEWS.am-ի տեղեկություններով գիշերը Հայկ Մելքոնյանը վիրահատվել էին, սակայն նրա վիճակը շարունակվում էր գնահատվել ծայրահեղ ծանր: Բարեբախտաբար այս պահին վտանգն անցյալում է:




























