Էսսեքս կոմսության` ոչ ավանդական կողմնորոշում ունեցող բնակիչը, ով իր սերմնահեղուկն է տվել նույնասեռական ընկերուհու բեմնավորման համար, պետք է լույս աշխարհ եկած դուստրերի համար մոտ 13 հազար դոլար վճարի:
Մարկ Լանգրիջի խոսքով, նա երբեք երեխաներ չի ցանկացել ունենալ եւ միայն համաձայնել է օգնել ծանոթ լեսբիական զույգին` կանանց տրամադրելով սեփական կենսանյութը: Կանանց եւ երեխաների ճակատագրի մասին Լանգրիջը ոչինչ չի իմացել մինչեւ 2004 թ-ը, քանի դեռ չէր ստացել 13-ամյա դուստրերի համար ալիմենտ պահանջող փաստաթղթերը, գրում է Daily Mail-ը:
Թեեւ Լանգրիջը չի հիշատակվում աղջիկների ծննդյան վկայականներում, երեխաների խնամակալության միջոցների հարցերով գործակալությունը պնդում է, որ տղամարդը որպես ալիմենտ պետք է ամեն շաբաթ 26 ֆունթ սթերլինգ վճարի, հաղորդում է «Ռիդուսը»:
Ինքը` Լանգրիջն, արդեն 17 տարի հարաբերությունների մեջ է 37-ամյա Շոն Կիբլի հետ: Տղամարդու խոսքով, նրանք զուգընկերոջ հետ չեն պլանավորել երեխա ունենալ, սակայն որոշել են օգնել նրանց, ով նման ցանկություն կունենա: Ինչպես հայտնել է գեյ-զույգը, բարի կամքի դրսեւորումը նրանց կյանքը գիշերային սարսափի է վերածել:
Ինչպես հայտնել են գործակալությունից, տղամարդը կազատվեր ալիմենտից այն դեպքում, եթե պարզվեր, որ նա կենսանյութը հանձնել է սերմնահեղուկի պաշտոնական բանկում, քանի որ կողմերի միջեւ ոչ ֆորմալ պայմանավորվածությունը օրենսդրորեն պաշտպանված չէ:





























