ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) հոբելյանական 10-րդ նիստը տեղի կունենա 2012թ. նոյեմբերի 1-ին Աստանայում: Ինչպես «Նովոստի Ղազախստան» գործակալությանը հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հոբելյանական նիստում ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նա նաեւ հաղորդել է, որ ՌՏՀՄՀ-ի նիստին նախորդող օրերին`հոկտեմբերի 30-ին եւ 31-ին, Ղազախստանի մայրաքաղաքում կհանդիպեն փորձագետների աշխատանքային խմբերի անդամներ`համաձայնեցնելու հանձնաժողովի հարցերին առնչվող փաստաթղթերը:

ՀԱՊԿ-ի քարտուղարությունում նշել են ռազմատնտեսական բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման կարեւորությունը` որպես ՀԱՊԿ պաշտպանաարդյունաբերական  ձեռնարկությունների համալիրի  բարձր տեխնոլոգիական զարգացման գործիք, ՀԱՊԿ անդամ պետությունների ձեռնակությունների եւ կազմակերպությունների  մասնագիտացումը պահպանելը,  մինչեւ 2015 թվականը ռազմատնտեսական համագործակցության ծրագրի նախապատրաստումը եւ հեռանկարները, ինչպես նաեւ ռազմական նշանակության  ապրանքների մատակարարումների մեխանիզմի կատարելագործումը:

Մեծ ուշադրություն է դարձվում ՀԱՊԿ անդամ պետությունների  պաշտպանական արտադրանքի ստանդարտացմանը` մրցունակ ռազմարդյունաբերություն ապահովելու համար, ՀԱՊԿ ձեւաչափով զիված ուժերի համալրման միջպետական համակարգերի կատալոգավորմանը եւ ՌՏՀՄՀ-ին առընթեր Գործարար խորհրդի գործնական աշխատանքների դինամիկայի բարձրացմանը: