Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 29.10.12թ.-04.11.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

Ոսկի`  գնման գին` 20679.70 (-237.16), բացթողնման գին` 22477.94 (-257.78),

Արծաթ` գնման գին` 387.42 (-7.24), բացթողնման գին` 421.11 (-7.87),  

Պլատին`  գնման գին` 19173.29 (-578.62), բացթողնման գին` 20840.53 (-628.94),   

Պալադիում`  գնման  գին` 7386.67 (-308.73), բացթողնման գին` 8028.99 (-335.58):

Նշենք, որ միջազգային շուկայում ոսկու գինը երկուշաբթի որոշ չափով բարձրացել է, ինչին նպաստել է Հնդկաստանի կողմից պահանջարկի բարձր մակարդակը: Մեկ ունցիա (31.1 գրամ) ոսկու գինն այսօր 1713 դոլար է: Փորձագետների մի մասի կարծիքով` ոսկու գնի վրա կարճաժամկետ ճնշում կա ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված` երկրում դոլարի նկատմամբ հավելյալ պահանջարկ է առաջացել:

Արծաթի գինը շարունակում է կայուն բարձր մնալ: Ներկայում ոսկի/արծաթ գնային հարաբերակցությունը 54 է, այնինչ վերջին 20 տարում միջինը 59 է եղել: Ներկայում շատերի կողմից արծաթը դիտվում է որպես ոսկուն այլընտրանքային ռեզերվային ակտիվ:

Պլատինի ու պալադիումի գների անկումն ավելի ռազմավարական բնույթ ունի: Այդ մետաղներն օգտագործվում են ոչ միայն զարդերի արտադրության, այլեւ արդյունաբերության մեջ` ավտոմոբիլաշինությունում: Սակայն վերջերս մշակվել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս փոխարինել պլատինին ու պալադիումին: Այդ պատճառով այս մետաղների գնանկումը հնարավոր է` շարունակվի: