Էլեկտրոնիկայի ճապոնական  Sharp Corp.  ընկերությունը տեխնոլոգիական հատվածում խոշորագույն ձեռնարկությունների հետ դաշինք ստեղծելու ուղղությամբ բանակցություններ է վարում: Ըստ ճապոնական «Կիոդո» գործակալության` համագործակցության համար դիտարկվող ընկերությունների ցուցակում են  Apple Inc.-ը, Google Inc.-ը  եւ Microsoft Corp.-ը:

Sharp ընկերությունը  հեռուստացույցների, մեծ եւ փոքր դիսփլեյների երբեմնի խոշորագույն  արտադրողներից էր, որն այժմ  ձգձգվող ճգնաժամի մեջ է: Դրա առաջացման պատճառներից  էբազմաթիվ չինական եւ հարավկորեական   խոշոր  արտադրողների գնային եւ տեխնոլոգիական մրցակցության աճը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ 2012-2013 թթ. ավարտվող ֆինանսական տարվա առաջին  քառորդի արդյունքների` ճապոնական արտադրողի կորուստն աճել է եռակի` մինչեւ 1,76 միլիոն դոլար: