Բելգիական «Incofin Investment Management» ներդրումային ընկերությունը ձեռք է բերել հայկական «Արարարտբանկի» բաժնետոմսերի 10 տոկոսը: Բաժնետոմսերի իրացման համաձայնագիրը կնքվել է այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երեւանում բանկի եւ ներդրումային «Rural Impulse Fund II» (RIF II) ընկերության միջեւ: Ներդրումային ընկերության եւ բանկի կողմից համաձայնագիրը համապատասխանաբար ստորագրել են ներդրման գծով գլխավոր պատասխանատու Գերթ Փեթերմանսի եւ «Արարատբանկի» Կառավարման ղեկավար Աշոտ Օսիպյանի եւ Բանկերի միության ղեկավար Բարսեղ Բեգլարյանի միջեւ:
Նշենք, որ RIF II-ի ներդրումային ընդհանուր պորտֆելը արժե 120 մլն. եվրո: Ավելի վաղ` 2011 թ-ին, ֆոնդը «Արարատբանկին» հատկացրել է 3 մլն. դոլար: «Արարատբանկի» ակտիվները 2011 թ-ի 3-րդ կիսամյակում աճել են 13 տոկոսով եւ կազմել է 98,9 մլրդ. դրամ: Բանկի վարկային պորտֆելը աճել է 10,3 տոկոսով` կազմելով 48,7 մլրդ. դրամ, դեպոզիտայինը` 25,4 տոկոսով (17,3 մլրդ.): Բանկի ընդհանուր եկամուտը նույն ժամանակահատվածում կազմել է 14,9 մլրդ. դրամ: Բանկի մաքուր եկամուտը կազմել է 2,9 մլրդ. դրամ, կապիտալի շահութաբերությունը (ROE)` 28 տոկոս, ակտիվները (ROA)` 3,6 տոկոս: Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է հայկական «Ֆլեշ» ընկերությանը:





























