Ուկրաինայում ինքնասպան է եղել Ստորոժինեցկի 202-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցված, գործարար Վլադիմիր  Տոկարյուկը:

Երկրի ՆԳՆ Չերնովիցի մարզային վարչությունից «ՈՒՆԻԱՆ» գործակալությանը հայտնել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 29-ի առավոտյան: Իրավապահ մարմինները բռնության կամ բռնի մահվան վարկածը բացառում են:

Գործակալության տվյալներով, պատգամավորի թեկնածու Տոկարյուկը կարաբինից կրակել է իր գլխին: Գնդակն անցել է քունքի միջով: Ինքնասպանության պատճառները դեռեւս անհայտ են:

Չճշտված տվյալներով, տղամարդն առողջական խնդիրներ է ունեցել: