Հայաստանն այսօր եռում է, սակայն դա արտահայտվում է միայն պղպջակների տեսքով, իսկ մեկ ամիս անց, երբ կսկսվի քարոզարշավը, տեղի կունենա պայթյուն։ Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Նրա խոսքով, նախագահական ընտրությունները կկայանան այնպես, ինչպես վերջին 23 տարիների ընթացքում են տեղի ունեցել։

Հարցին, թե արդյոք նա իր թեկնածությունը կառաջադրի՞ առաջիկա նախագահական ընտրություններում, Թովմասյանը պատասխանեց, որ Կոմկուսն անձի կուսակցություն չէ. «Մեր կուսակցությունն ընդունում է կոլեգիալ որոշումներ ու այդ հարցը կլուծվի նոյեմբերին կայանալիք ժողովում»,- ասաց նա։

Անրադառնալով ՀԱԿ-ի գործունեությանը, Թովմասյանն ասաց. «Ես ժամանակին ճշգրտորեն տվել եմ իմ գնահատականը՝ հայտնելով, որ ՀԱԿ նշանակում է Հայ ազգային կատակերգություն։