Հայկական «Սապֆիր» ընկերության սեփականատեր Բորիս Պետրոսյանին քրեական մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ընկերության աղբյուրը: Մեղադրանք է առաջադրվել ֆիանանսական պարտավորությունների հետ կապված:

Ներկայումս գործարանի կառավարմամբ զբաղվում է վարկատու առեւտրային բանկի կողմից նշանակված անձը:  Ձեռնարկության արտադրամասերից մեկը մասնավոր ձեռներեցի է տրամադրվել, որը ներկայումս  փորձում է լեյկոսապֆիրի աճեցման արտադրամաս կազմակերպել: Բ. Պետրոսյանն անհասանելի էր հեռախոսազանգերի համար:

Ինչպես NEWS.am-ին ավելի վաղ տված հարցազրույցում Բ. Պետրոսյանը հայտարարել էր  հարկային ծառայության հետ ձգձգվող  վեճ ունի: Նրա վարչական հայցերից մեկը վերաբերում էր Պետրոսյանը ռուսաստանյան ընկերությունից «Սապֆիրի» անունով տրանսֆերտների ձեւակերպմանը:

Գործի վերաբերյալ մանրամասները պատրաստվում ենք հրապարակել ավելի ուշ: