Ռուսաստանում պետական եւ մասնավոր ընկերությունները պետք է ներդրումներ անեն հայրենական գիտական հետազոտություններում, այլ ոչ թե այս ու այնտեղ ծախսեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գիտության եւ կրթության խորհրդի նիստում:

«Եթե մեզ մոտ մարդիկ աշխատեին, ովքեր կարող են իրականացնել համապատասխան պլանները, այն ինչ պետք է բիզնեսին, ասենք պատենտավորման ոլորտում, նրանք սիրով կգային եւ փողեր կներդնեին: Իսկ նրանք վարձում են կողքից, անհայտ մարդկանց եւ ճիշտ տեղ չեն փողեր վճարում: Եւ ոչ միայն պատենտավորման ոլորտում, այլեւ գիտության այլ ոլորտներում»,-ասել է Պուտինը:

«Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի մեր ոչ միայն պետական, այլեւ մասնավոր ընկերությունները գային մեր հաստատություն եւ այնտեղ գումարներ կներդնեին: Իսկ նրանք ծախսում են այս ու այն կողմ: Ես գիտեմ, որ հաճախ նույնիսկ չափից ավելի են վճարում եւ արդյունք չեն ստանում եւ ռիսկերի ոչ մի ապահովագրություն չունեն: Մենք պետք է միասին նման համակարգ մշակենք»,-ասել է Պուտինը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Այսօր ավելի վաղ, նա հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է «սրբագրի բյուջետային գործիքները, նրանց նշանակությունն ու օգտագործումն ավելի հասցեական դարձնի, տարբերակված մոտեցում մշակի հետազոտական ցիկլի տարբեր փուլերի ֆինանսավորմանն աջակցելու հարցում»: