Կուզբասում հայտնաբերված անհայտ բրդի ԴՆԹ-ն ցույց է տվել, որ այդ կենսաբանական նյութը ոչ պրիմատի է պատկանում, ոչ էլ մարդու: Փորձաքննությունն իրականացվել է միանգամից երեք լաբորատորիաներում` Մոսկվայում, Պետերբուրգում եւ Այդահո նահանգի համալսարանում: Այսպիսով, գիտնականները վստահեցնում են, որ այն իսկապես կարող է «ձնե մարդու» պատկանել:
«ԴՆԹ-ի առումով այդ էակը մարդուց տարբերվում է 1%-ի սահմաններում: Իսկ մարդուն ամենամոտ կենդանու` շիմպանզեի ԴՆԹ-ն մարդկայինից տաբերվում է ավելին, քան 1%-ով», - «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է պրոֆեսոր Վալենտին Սապունովը:
2011թ. հոկտեմբերին Կուիզբասում ձնե մարդու որոնումներով էր զբաղվել ռուս-ամերիկյան արշավախումբը: Գտածոների թվում է նաեւ ԴՆԹ-ի անալիզի ենթարկված բուրդը:





























