Ադրբեջանական բանակում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել: Ինչպես հաղորդում է APA-ն, դեպքն արձանագրվել է Նախիջեւանի ինքնավար հանրապետության զորամասերից մեկում:

19-ամյա շարքային Փարվին Թոֆիգ օղլի Բաբաեւը մահացել է տաբելային զենքից արձակված գնդակից:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է APA-ի տեղեկատվությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Նշենք, որ Բաբաեւը բանակ էր զորակոչվել Շարուրի զինկոմիսարիատից: