ԱՄՆ-ում ավարտվել է աշխարհում ամենահզոր գերհամակարգիչի շինարարությունը, որի հիմքում (GPU) NVidia Tesla գրաֆիկական արագացուցիչներն են: Համակարգը գտնվում է Թեննեսի նահանգի Օքրիջի ազգային լաբորատորիայում, որը պատկանում է Էներգետիկայի նախարարությանը:
Titan անունով նոր գերհամակարգիչը 20 պետաֆլոփս արտադրողականություն ունի: Դա համընկնում է Sequoia գերհամակարգչի հզորությանը, որը գտնվում է Քալիֆորնիայում եւ նույնպես պատկանում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը:
Titan համակարգիչը հագեցած է 18688 հատ NVidia Tesla K20 մոդուլներով, որոնք ապահովում են համակարգի արտադրողականության 90 տոկոսը:
Նոր գերհամակարգիչը նախատեսված է բաց գիտական հետազոտությունների համար: Այն հասանելի է համալսարանների, պետական լաբորատորիաների եւ այլ ինստիտուտների բոլոր հետազոտողների համար, որտեղ Titan-ի ռեսուրսները կարող են օգտագործվել ֆիզիկական եւ կենսաբանական երեւույթների մոդելավորման եւ կենդանի փորձարկման ճանապարհով արդյունքներ ստանալու համար:





























