SplashData ընկերությունը կազմել է 2012 թվականի էլեկտրոնային վատագույն գաղտնաբառերի տարեկան վարկանիշը, որոնք կարելի էր հորինել, հույս ունենալով անվտանգ դարձնել իրենց էլեկտրոնային փոստը կամ սոցիալական ցանցերի էջը:
Նախորդ տարվա հետազոտությունից հետո առաջին 3 գաղտնաբառերը չեն փոխվել՝ «password» բառը, ապա նաեւ թվերի հետեւյալ շարքը «123456» եւ «12345678»:
Առավել պոպուլյար են նաեւ այբուբենի առաջին տառերի համադրությունը, ինչպես նաեւ հավերժ կենդանի «qwerty» բառը (այս տառերը համակարգչի ստեղնաշարի վրա իրար կողք են գտնվում): Օգտատերերը սիրում են օգտագործել նաեւ հասարակ բառեր՝ կապիկ, բեյսբոլ, ֆուտբոլ, iloveyou, welcome եւ այլն:
«ԱԻՖ»-ը խորհուրդ է տալիս նայել այս ցուցակը եւ մտածել, թե արդյոք ժամանակը չէ՞ գաղտաբառը փոխելու համար:
2012 թվականի վատագույն գաղտնաբառերը.
1. password
2. 123456
3. 12345678
4. abc123
5. qwerty
6. monkey
7. letmein
8. dragon
9. 111111
10. baseball
11. iloveyou
12. trustno1
13. 1234567
14. sunshine
15. master
16. 123123
17. welcome
18. shadow
19. ashley
20. football
21. jesus
22. michael
23. ninja
24. mustang
25. password1




























