Մոսկվայի ռեստորաններից մեկում, «գողական հավաքույթի» ժամանակ, ոստիկանները ձերբակալել են հինգ քրեական հեղինակությունների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչությունից:

Գործողության ամսաթիվը իրավապահները չեն հստակեցնում:

Օպերատիվ տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից առնվազ երկուսը հայաստանցիներ են՝ 33-ամյա Արտեմ Առաքելյանն ու 39-ամյա Սուրեն Ավետիսյանը, ովքեր առնչություն ունեն մի շարք հանցագործությունների, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Այսպես կոչված, «օրենքով գողերը», որոնք քրեական աշխարհում հայտնի են որպես «Արտյոմ Լիպեցկի» եւ «Սուրենչիկ», քրեական ազդեցություն են գործել կազմակերպված խմբում, որի մասնակիցները զբաղված են ՌԴ Կենտրոնական դաշնային օկրուգ թմրամիջոցների մատակարարմամբ եւ իրացմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, անձնական խուզարկությամբ, ոստիկանները Առաքելյանի մոտից առգրավել են կեղծ անձնագիր եւ շուրջ 16 գրամ հաշիշ: Նա կալանավորվել է: