Անհայտ անձինք ներխուժել են Բոլիվիայի Յակուիբա քաղաքի ռադիոկայան եւ հրկիզել հաղորդավար Ֆերնանդո Վիդալին: Լրագրողը ձեռքերի, կրծքի եւ գլխի 3-րդ կարգի այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ EFE գործակալության` հանցագործները զոհի վրա բենզին են լցրել եւ այրել: Չարագործները փախել են դեպքի վայրից, սակայն ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 3 կասկածյալի: Ըստ ականատեսների` հանցախմբում 4 մարդ է եղել:
Ինչպես հայտնում է rbc-ն, Ֆերնանդո Վիդալը 78 տարեկան է: Յակուիբում եւ շրջակայքում նա հայտնի է որպես տեղական իշխանությունների քննադատ: Հանցագործները հարձակվել են այն պահին, երբ լրագրողն ուղիղ եթերում պատմելիս է եղել բոլիվարա-արգենտինյան սահմանով իրականացվող մաքսանենգության մասին:





























