Apple ձեռնարկություը հայտարարել է վերջին տասնամյակների ընթացքում իր ղեկավարության կազմում խոշորագույն փոփոխությունների մասին: Ձեռնարկությունը լքում են Սքոթ Ֆորսթոլը, որը պատասխանատու էր iOS օպերացիոն համակարգի մշակման համար, եւ Ջոն Բրաուեթը, որն էլ պատասխանատու էր մանրածախ առեւտրի ռազմավարության  համար: Ֆորսթոլն  Apple-ում աշխատել է 1997 թվականից, իսկ Բրաուեթը` այս տարվա հունվարից: 

Ինչպես հայտնում է Reuters-ը, հենց Ֆորսթոլի վերահսկման տակ է ստեղծվել Apple Maps-ը, որը  Apple-ի բազմաթիվ օգտվողներ համարել են անբավարար փոխարինում  Google-ի քարտեզներին: Ձեռնակությունը եւ նրա ղեկավար Թիմ Կուկն անձամբ ներողությունն են խնդրել օգտվողներից:

Ինչպես գրում է «gazeta. ru»-ն, նախորդ շաբաթ եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի արժեթղթերի գինը նվազել է 4%-ով: 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկերության շահույթը 24%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչեւ 8,2 միլիարդ դոլար: Apple-ի եկամուտը հասել է 36 միլիարդ դոլարի` 27%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
a