Հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը 6,3 մագնիտուդ ուժգնությամբ եկրաշարժ է գրանցվել Կանադայի արեւմտյան ափերին:
Ամերիկյան օդերեւութաբանների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Փրինս Ռուպերտ քաղաքից 260 կմ դեպի հարավ-արեւմուտք: Կանադայի իշխանություններն առայժմ տվյալներ չեն հայտնել զոհերի եւ ավերածությունների մասին, գրում է Reuters-ը:
Ինչպես գրում է lenta.ru-ն, Կանադայի արեւելյան ափն առաջիկա մի քանի ժամերին կարող է հայտնվել «Սենդի» արեւադարձային փոթորկի գոտում, որն այժմ անցնում է ԱՄՆ-ով:
Նահանգներում «Սենդին» արդեն 11 մարդու կյանք է խլել, 2,8 մլն բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Կանադայում արդեն «Սենդիի» առաջին զոհն է գրանցվել: Հոկտեմբերի 29-ին Տորոնտոյի բնակչուհուն սպանել է ուժգին քամուց պոկված գովազդային կոնստրուկցիան:




























