Դաղստանում սպանել են մզկիթի իմամին եւ նրա ընտանիքի անդամներին: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան նամազից առաջ: Իմամի  «Տոյոտա Կորոլլա» մեքենան հրաձգության են ենթարկել չճշտված զենքով, ստացած վնասվածքներից երեք մարդ է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, զոհվել են սալաֆիական մզկիթի 39-ամյա իմամ Քարիմուլա Իբրահիմովը, նրա 82-ամյա հայր Իբրահիմ Իբրահիմովը եւ 50-ամյա եղբայր Սեֆիրուլահը:

Այժմ իրավապահները որոնում են հարձակում կազմակերպած ավազակներին: Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում: