Յալթայում նոյեմբերի 1-3-ը կկայանա Ա. Ա. Սպենդիարյանի անվան Երգահանների միջազգային «Բյուզանդիայի պարգեւները» մրցույթը:
Մասնակցելու են տարիքային երեք խմբերի երգահաններ, այս պահի դրությամբ մասնակցության ցանկություն են հայտնել 16 մասնակիցներ Կիեւից, Դոնեցկից, Մարիուպոլից, Մոսկվայից, Բախչիսարայից, Յալթայից:
Ա. Ա. Սպենդիարյանի անվան միջազգային մրցույթը նվիրված է հայտնի երգահանի ծննդյան 140-ամյակին եւ անցկացվում է Ուկրաինայի կոմպոզիտորների միության, Ուկրաինայի հայերի միության, Ուկրաինայի կոմպոզիտորների ազգային միության ղրիմյան բաժանմունքի, Յալթայի քաղխորհրդի աջակցությամբ:
1-ին մրցանակի դափնեկիրներին կշնորհվի Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակը:





























