Եվրոպական սպառողները, որոնք կատարել էին Microsoft Surface-ի պլանշետի պատվեր, դրա փոխարեն ստացել են ներողություններ ու նվեր քարտ։ Ավելի վաղ, Microsoft-ը գրավոր զգուշացրել էր, որ առաքումը կհետաձգվի մինչեւ նոյեմբեր։ Այնուհետեւ գնորդներին կրկին հավաստիացրել էին, որ ուշացումներ չեն լինի։
Արդյունքում, Surfase-ի առաքումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Միաժամանակ, Microsoft-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ պատվերները չեղյալ չեն հայտարարվում ու առաքումները կվերականգնվեն նոր ապրանքը ստանալուն պես:
Այն հաճախորդներին, որոնց ժամանակին չէին հասցրել պլանշետները, տվել են 50 եվրո արժողությամբ նվեր քարտ, որի օգնությամբ նրանք հնարավորություն կունենան Microsoft-ի խանութներից ապրանք գնել։
Ինչպես գրում է LifeNEWS-ը, նմանատիպ խնդիրներ ունի նաեւ Apple-ը։ Փաստորեն, նույնիսկ շուկայի առաջատարներին չի հաջողվում բավարարել սպառողների պահանջները։





























