Միկրոբլոգների Twitter ծառայությունում հրապարակումների օրական ծավալը հասել է 500 միլիոնի: Այդ մասին Internet Advertising Bureau Engage կոնֆերանսում տեղեկացրել է Twitter-ի գործադիր տնօրեն Դիք Կոստոլոն (Dick Costolo):

Դա նշանակում է, որ Twitter-ում ամեն վայրկյան  8 հազ. գրառում է կատարվում, գրում է CNews-ը:  Դիք Կոստոլոյի խոսքով` ներկայումս Twitter-ը 140 մլն ակտիվ օգտվող ունի:

Վերջին անգամ` 2012թ. հունիսին, ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր 400 միլիոնի հասնելու մասին: