Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Google-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Էրիկ Շմիդտի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ Ֆրանսիան չի հրաժարվում սահմանած հարկից։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, հանդիպման ընթացքում Օլանդը հույս է հայտնել, որ Google-ի բանակցությունները լրատվամիջոցների հետ կսկսվեն հնարավորինս շուտ, իսկ համաձայնագիրը կստորագրվի 2012 թ.-ի վերջին։

Իսկ եթե դա տեղի չունենա, ապա Ֆրանսիան կընդունի համապատասխան հարկային օրենք, որով պաշտոնապես ուժի մեջ կմտնի Coogle-ի նկատմամբ սահմանված հարկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ֆրանսիական իշխանությունները, լրատվամիջոցների օժանդակությամբ, հայտարարել էին, որ ցանկություն ունեն հարկեր սահմանել տրամադրվող լրատվության ու տեսագրությունների համար։

Իր հերթին Google-ը սպառնացել էր, որ եթե հարկը հաստատվի, ապա իր կայքից կհեռացվեն ֆրանսիական լրատվամիջոցների բոլոր հղումները։ Ֆրանսիան միակ երկիրը չէ, որ խնդիրներ ունի Google-ի հետ։ Նմանատիպ օրենք է պատրաստվում ընդունել նաեւ Գերմանիան։ Ավելի վաղ բրազիլական մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են Google-ում տեղակայել իրենց կայքերը։