ԱՄՆ-ի արեւելյան ափերը գրոհած «Սենդի» հազոր փոթփրիկի զոհերի թիվը հասել է 16-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին: Ինչպես հայտնում է Chicago Tribune, Նյու Յորքում նահանգում աղետի հետեւանքով  զոհվել է 5 մարդ, ինչպես նաեւ Նյու Ջերսի քաղաքների եւ Մերիլենդ, Փենսիլվանիա եւ Արեւմտյան Վիրջինիա  նահանգների բնակիչներ:Մարդկանց մահվան հիմնական պատճառ են դարձել ծառերի,  ճանապարհային նշանների եւ գովազդային ցուցանակների  տապալումները:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի արեւելյան ափերին հասած փոթորիկը, հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը թուլացել է մինչեւ մրրիկի աստիճան: Սակայն աղետի աստիճանի ֆորմալ  փոփոխությունները չեն խոսում  վտանգի իջեցման մասին. քամու ուժգնությունը  չի թուլացել  եւ հասնում է ժամում 135 կմ-ի:

Ինչպես հայտնում է «Վեստի.ru»-ն, ԱՄՆ-ում 7,1 մլն.  մարդ  առանց էլեկտրականության է մնացել,  հետաձգվել են 14 հազար ավիաչվերթներ: Վթարային պատրաստվածության  հատուկ ռեժիմով է աշխատում ԱՄՆ-ի ամենահին` Նյու Ջերսիի ատոմակայանը:

Նյու Յորքում ողջ Ներքին Մանհեթենը մթության մեջ է հայտնվել, ամբողջովին հեղեղվել է Կոնի-Այլենդ թերակղզին: Քաղաքում ջրի տակ են անցել մետրոպոլիտենի 26 գծերից  7-ը: Բացի այդ, ջուրը հեղեղել է ավտոբուսային 6 կայանտեղի: Հեղեղվել են նաեւ Նյու Յորքի փողոցները, որոնց վրայով լողում է աղբը:

Տեղացի իշխանությունները վախենում են Մետրոյի թունելների ամբողջական հեղեղումից, որոնք փակվել էին անցյալ կիրակի օրը:

«Սենդի» փոթորիկը անցել է  նաեւ սոցիալական ցանցերով: Միկրոբլոգների օգտատերերն արդեն տեղադրել են սարսափազդու լուսանկարներ, որոնցից մեկի վրա, օրինակ, երեւում է, թե ինչպես է շնաձուկը լողում փողոցում: Որոշ օգտատերեր նշում եմ, որ լուսանկարի իսկությունը  կասկած է առաջացնում: Իսկ ահա թե ինչ են  գրում միկրոբլոգները.

-Նյու Յորքը անցել է ջրի տակ… Աստված, փրկիր Նյու Յորքը:

-«Սենդիից» թաքնվել ենք նկուղում:

-Ներքին Մանհեթենում լույս չկա: Մեղավորը` «Սենդին» է:

-Հեղեղվել է Իստ Ռիվեր կայարանը: