ՀՀ կառավարությունը շահութահարկի դրույքաչափի փոփոխություն չի նախատեսում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցադրմանը; Վերջինս նշեց, որ տեղեկություններ ունի, թե ֆինանսների նախարարությունում քննարկում են շահութահարկի դրույքաչափը 20%-ից 26% բարձրացնելու մասին (իսկ 800 մլն դրամից ավելի շրջանառության դեպքում՝ 31%): Սակայն ֆինանսների նախարարը կտրականապես հերքեց, թե այս պահին շահութահարկի դրույքաչափի փոփոխության նախագիծ է քննարկվում: «Կներկայացնենք օրենքների փաթեթ եւ միջոցառումներ, որոքն միտված են բիզնես միջավայրի բարելավմանը եւ հարկային կարգապահության բարձրացմանը, բայց այս պահին որեւէ ավելացում չի նախատեսվում»,- ասաց Վ. Գաբրիելյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am