ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի շտաբը սպանված թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի անունից նվիրատվություն է ստացել: Իրականում գումարն ուղարկել են հյուսիսային Պակիստանի WorldNetDaily (WND) կայքի լրագրողները`ապացուցելու համար, որ Օբաման, օրենքը խախտելով, նվիրատվություններ է ստանում դրսից:
Առաջին անգամ նրանք հոկտեմբերի 26-ին պակիստանյան IP օգտագործելով 15 դոլար են ուղարկել: Հարցաթերթիկը լրացրել են Ուսամա բեն Լադենի անունով: Որպես հասցե նշել են Քալիֆորնիա նահանգ, քաղաքը` Աբոթաբաթ (այդ քաղաքում էր սպանվել բեն Լադենը), փոստային ինդեքս` 91101 (2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ամսաթիվը), գրում է lenta.ru-ն:
«Գործունեության տեսակը» վանդակում նշել են «ահաբեկիչների հանգուցյալ առաջնորդ», իսկ որպես աշխատավայր` «Ալ Կաիդան»: Որպես հեռախոսահամար գրել են Սպիտակ տան հեռախոսահամարը (202) 456-2121եւ էլեկտրանային հորինված հասցե` [email protected].
Հաջորդ օրը WND-ի աշխատակիցները որոշել են կրկնել փորձը. նույն IP-ից նույն անունով Օբամայի նախընտրական շտաբ եւս 5 դոլար են ուղարկել: Բանկում հաստատել են, որ երկու դեպքում էլ գումարը դուրս է գրվել հաշվից:
WND-ն եզրակացնում է, որ Օբամայի կայքն ընդունակ չէ հետեւել, թե որտեղից են ստացվում նվիրատվությունները: Միաժամանակ շտաբը հրաժարվում է բացահայտել 200 դոկարից քիչ նվիրաբերած հովանավորների տվյալները: Լրագրողները հայտարարել են, որ մտադիր են Օբամայի ապօրինի նվիրատվությունների մասին հայտնելՀԴԲ-ին եւ Դաշնային ընտրական հանձնաժողովին:





























