Նոր Արեշ 5-րդ փողոցի 59 հասցեի դիմաց  երեկ հոկտեմբերի 29-ին ընդհարվել են  33-ամյա Արթուր Ռաֆիկի Հովհաննիսյանի վարած «ԲՄՎ 528» մակնիշի եւ ՀՀ 32-ամյա Արսեն Անդրանիկի Կիրակոսյանի վարած «Վազ 2107» մակնիշի  ավտոմեքենաները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից: Բախման հետեւանքով Արսեն Կիրակոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ ե տեղափոխվել է  Էրեբունի բժշկական կենտրոն: Արթուր Հովհաննիսյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես գումարտակի շտաբի պետ, կոչումով մայոր է, իսկ Արսեն Կիրակոսյանը՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում՝ որպես ոստիկան, կոչումով ենթասպա: