Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 30-ին   արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Ինչպես NEWS.am–ին հայտնեցին ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 36-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 25-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 7-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 4-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական: