Փառատոնի փակումը կկայանա հոկտեմբերի 31-ի՝ ժամը 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Փառատոնի փակման առիթով հոկտեմբերի 30-ին մամուլի ասուլիսում ներկա էին Վահագն Պապյանն ու նրա աշակերտ՝ Բորիս Գիլտբուրգը. «Փառատոնը իրականացվեց Ռիտա Սարգսյանի աջակցության շնորհիվ ու փառատոնի երաժիշտները երախտապարտ են կառավարությունից»,- ասաց «Արվեստի թանգարանի» ներկայացուցիչ Մարիամ Շահինյանը։
Համերգը բաղկացած է 2 մասից։ Առաջինում Պապյանն ու Գիլտբուրգը կկատարեն մեներգային կատարումներ, իսկ երկրորդում՝ դուետ։ Առաջին անգամ կհնչի « Չիկա Կորիայի Ֆանտազիան», այնուհետեւ՝ ջազ, բայց առանց իմպրովիզների։
Հիշեցնենք որ, դաշնակահար ու դիրիժոր Վահագն Պապյանը 90-ականներին Հայաստանից մեկնել էր Իսրայել։Պապյանը ղեկավարել է Աջոտ քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաեւ համարվում է Ղազախստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։




Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























