Նյու Ջերսի նահանգում հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մունաչի, Լիթլ Ֆերի եւ Կարլշտադտ քաղաքների մերձակա հակահեղեղային ամբարտակը փլուզվել է ջրի հոսանքների ճնշման տակ: Այդ մասին հաղորդում է նահանգի ոստիկանությունը:

Reuters-ը տեղեկացնում է, որ ամբարտակի փլուզման հետեւանքով բոլոր երեք բնակավայրերը հեղեղվել են. ջրի մակարդակը 1,2-1,5 մետր է: Այժմ փրկարարները տարհանում են տեղի բնակիչներին, զոհերի մասին տեղեկություն չկա:

Կատարվածի պատճառը «Սենդի» փոթորիկն է, որն արդեն 80 մարդու կյանք է խլել, որոնցից 17-ը բնակվում էին ԱՄՆ-ում եւ Կանադայում, գրում է gazeta.ru-ն: Նյու Ջերսի եւ Նյու Յորք նահանգները տարերքի ամենակենտրոնում են հայտնվել: