Հայտնի են դարձել նախօրեին Հալեպից առեւանգված հայերի անունները: Ինչպես NEWS.am-ին հաղորդեց Սիրիայի հայկական համայնքի աղբյուրը, խոսքը Կարո Փամփալյանի, Արսեն Արոյանի, Լեւոն Զեյթունյանի, Բաշար եւ Ժորժ (հայր եւ որդի) Ռաբաթների մասին է: Եւս երկուսի անունները չեն հստակեցվում: Առեւանգվածների տարիքը նույնպես չի հաղորդվում:

«Երկիր մեդիա» հեռուստաալիքի հաղորդմամբ` նախօրեին գրոհայինները կանգնեցրել էին քաղաքացիական ավտոբուսը, որը Հալեպից Բեյրութ էր ուղեւորվել, եւ պատանդ էին վերցրել 10 մարդու: Պատանդներից 7-ը հայեր են, մնացած երեքը` քրիստոնյա արաբներ: Ընդդիմության գրոհայինները պահանջում են ազատել իրենց 150 համախոհներին` սպառնալով 3 օրվա ընթացքում իրենց պահանջը չկատարելու դեպքում սպանել պատանդներին: