Մոսկվայի քաղաքային դատարանը հոկտեմբերի 30-ին հրապարակել է 7 մեղադրյալների դատավճիռը։ Ավելի վաղ ատենակալների կողմից նրանցից 6-ը մեղավոր էին ճանաչվել, իսկ մեկը՝ արդարացվել։
Դատարանի որոշմամբ, 6 սկինհեդտներ դատապարտվել են 8-19 տարվա ազատազրկման, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։
19 տարվա բանտարկության է դատապարտվել Եմելիա Նիկոլաեւը, ով նախկինում ենթարկվել էր քրեական պատասխանատվության։ Նրա հանդեպ սահմանվել է նաեւ 5 հազ. ռուբլի տուգանք։ Ալեքսանդր Կուչուտկինը, Վլադիմիր Բելյակովը, Վլադիմիր Ստեպանովը դատապարտվել են 10 ,Ալեքսեյ Կիսիլյովն ու Դմիտրի Սուդակովը՝ 8-14 տարվա ազատազրկման։
Ստեպանովից բացի, բոլոր դատապարտյալները իրենց պատժաժամկետը անցկացնելու են խիստ ռեժիմի կալանավայրում։ Անչափահաս Ստեպանովը կուղարկվի ուղղիչ- աշխատանքային գաղութ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 23-ին, դատարանը ճանաչել էր Դմիտրի Սուդակովի, Ալեքսանդր Կուչուտկինի, Վլադիմիր Բելյակովի, Ալեքսեյ Կիսիլյովի, Վլադիմիր Ստեպանովի ու Եմելիա Նիկոլաեւի մեղքը, իսկ Ստեպան Կուզմինը արդարացվել էր։
Քննության տվյալներով, 2009 թ.-ի հոկտեմբերին Նիկոլաեւը, Սուդակովը, Բելյակովը, Կիչուտկինը Մոսկվայի Վեդենսկու փողոցում հարձակվել ու սպանել էին Հայաստանի քաղաքացու։ Քննության ընթացքում պարզվել է, որ նրանք սպանությունը իրականացրել են ազգային ատելության հողի վրա։ Նրանք զոհին դաժանաբար ծեծել ու ապա դանակի 11 հարված են հասցրել, իսկ վերջում կողոպտել են նրան։
2010 թ.-ին նմանատիպ հանցագործություն էր կատարվել Միջին Ասիայից եկած մի քաղաքացու հանդեպ։ Վերջինս նույնպես դաժանորեն ծեծել ու այնուհետեւ դանակի հարվածներով սպանել։





























