Christie`s աճուրդում Իզիդա աստվածուհու արձանը վաճառվել է 3,7 մլն ֆունտ սթեռլինգով (5,9 մլն դոլար):

Նախապես այն գնահատվել էր 640-960 հազար դոլար, սակայն սակարկությունների ընթացքում գինն զգալի աճել է: Գնորդը լոնդոնցի Դանիել Քաթցն է, որն արձանը ձեռք է բեել անձնական հավաքածուի համար, գրում է The Daily Telegraph-ը:

Ինչպես գրում է lenta.ru-ն,  քանդակը թվագրվում է մ. թ. ա.  664-525 թթ.՝ Հին Եգիպտոսի  Ուշ շրջանի սկիզբը, երբ իշխում էին XXVI դինաստիայի փարավոնները: 73սմ բարձրությամբ ոչ մեծ արձանը պատկերում է գահին նստած Իզիդա աստվածուհուն` Օսիրիսի քրոջը եւ կնոջը, ձեռքերը ծնկներին դրած: 1840-ականներին Ալեքսանդրիայում  քանդակը ձեռք էր բերել ֆրանսիացի դիվանագետներից մեկը, որի ընտանիքում էլ այն պահպանվել էր 170 տարի:  

Հին եգիպտական արտեֆակտերի գնային նախկին ռեկորդը սահմանվել էր 2005 թվականին, երբ թեքսասյան Քիմբելի գեղարվեստի թանգարանը 2,7 միլիոն դոլարով ձեռք էր բերել եգիպտական Կա Նեֆերա արքայազնին եւ նրա ընտանիքը պատկերող արձանիկ (IV կամ V դինաստիա):