Քալիֆորնիայի Օրենսդիր ժողովի 46-րդ ընտրատարածքում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Ադրին Նազարյանն ստացել է Լոս Անջելեսի շրջանային վարչակազմի անդամ Զեւ Յարովսլավսկիի աջակցությունը, գրում է «Asbarez»-ը:
«Ադրինը վաստակել է իմ աջակցությունը, քանի որ նա իր ամբողջ կյանքը պետական ծառայությանն է նվիրել: Մենք միշտ կարող ենք հույսներս նրա վրա դնել եւ վստահ լինել, որ նրա համար հանրային շահերն առաջին տեղում են: Ես հուսով եմ, որ նա կարժանանա ձեր ձայներին»,- ասել է Զեւ Յարոսլավսկին:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Յարոսլավսկիի աջակցությունը. առաջնորդ, որը կյանքը նվիրել է պետական ծառայությանը եւ հասել նրան, որ կառավարությունն աշխատի բոլոր բնակիչների համար»,– ասել է Նազարյանը:
Նշենք, որ Ադրին Նազարյանն առաջ է անցել 6 թեկնածուներից եւ հունիսի նախնական ընտրություններին առաջին տեղում էր: Նոյեմբերի համընդհանուր ընտրություններին նրա հակառակորդը հանրապետական Ջեյ Սթերնն է:




























