Չելյաբինսկի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, աղետի է ենթարկվել ՍՈւ-24 ռազմական ինքնաթիռը, որը գրանցված էր Չելյաբինսկի Շագոլի ավիաբազայում:

Ինչպես հաղորդում է Կենտրոնական զինվորական օկրուգի դատախազությունը, աղետը տեղի է ունեցել Չելյաբինսկից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ետկուլսկի մարզում։ Օդաչուներին հաջողվել է ինքնանետիչներով դուրս թռչել։ Դեպքը տեղի է ունեցել բնակավայրերից հեռու, զոհեր ու ավերածություններ չկան, հաղորդում է «Ռոսիիյսկայա գազետան»:

Նախնական վարկածով, աղետի պատճառ է հանդիսացել ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը: