Չինաստանի քաղաքներից մեկում փոքրիկ չինուհին դուրս է եկել պատշգամբ ու պատահաբար վայր ընկել 24-րդ հարկից։ Ներկայումս երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա բախվել է օդակարգավորչին ու փրկվել։

Չինաստանում 6-ամյա չինուհին պատահաբար ընկել է շենքի պատշգամբից ու ողջ մնացել։ Այդ մասին հաղորդում է newssmax.com.ua կայքը։

Պարզվել է որ ծնողները երեխային միայնակ էին թողել տանը։ Երեխան դուրս էր եկել պատշգամբ ու պատահականորեն վայ ընկել։ Երեխային փրկել էր 2-րդ հարկում տեղադրված օդակարգավորիչն, որ կասեցրել էր թռիչքը։

Բազմաթիվ վնասվածքներ ստացած երեխան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկները վստահեցնում են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։