«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.38 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.09 %-ով կամ 0.37 դրամով; Ընդհանուր առմամբ՝ վերջին օրերին Հայաստանի ֆինանսական շուկայում փոխարժեքային կայունություն է նկատվում, դոլարը առավելապես տատանվում է 405-406 դրամ միջակայքում:
Բորսայում այսօր վաճառվել է 2,25 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը փոքր-ինչ էժանացել է՝ առքի առավել տարածված փոխարժեքը 404 դրամն է, իսկ վաճառքինը՝ 406,5 դրամը:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ սակարկվում է 1,297 դոլարի սահմաններում:





























