Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. կան տուժածներ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 30-ին, ժամը 13.15-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել Թալինի ՀՓՋ եւ ՄՓՎ օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ թիվ 1201 բեռնատար գնացքը բախվել է «Օպել» մակնիշի 30 ՏՏ 375 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր 44-ամյա Ն. Թադեւոսյանը տեղափոխվել է Արտենի գյուղի ամբուլատոր բաժանմունք, որտեղ` մահացել է:

44-ամյա վարորդ Մ.Թորոսյանը եւ ուղեւորներ` 51-ամյա Ժ.Եսայանը, 51-ամյա Ջ. Եսայանը եւ 44-ամյա Մ.Ավետիսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի բ/կ: Մ.Թորոսյանը, դուրս է գրվել, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: