Լոնդոնյան ոստիկանության նշանավոր շինությունը` Սթոքլենդ-Յարդի շտաբը, վաճառքի է դրվել ծախսերի կրճատման նպատակով: Շինության արժեքը դեռեւս չի բացահայտվում:

Ինչպես գրում է The Independent-ը, լոնդոնյան ոստիկանության ծախսերը մինչեւ 2015 թ-ը պետք է կրճատվեն 500 մլն եվրոյով:

Ինչպես հայտնել է Լոնդոնի ոստիկանության կոմիսարի տեղակալ Քրեյգ Մակքեյը, արդեն հաստատվել են եւս 5 շինությունների վաճառքի նախագծերը, որտեղ տեղակայված են ոստիկանության ստորաբաժանումները: Սթոքլենդ-Յարդի վարչական շինությունը կառուցվել է  1967 թ-ին, հաղորդում է «Գազետա.ru»-ն:

Մակքեյի խոսքով,  այս շինության պահպանության վրա  ոստիկանությունը  ամեն տարի ծախսում է 11 մլն. եվրո: Ոստիկանների տեղափոխությունը Թեմզայի ափամերձ ոչ մեծ շինություն տեղի կունենա երկու տարվա ընթացքում: «New Scotland Yard»  պտտվող նշանավոր գրությունը նույնպես նոր վայր կտեղափոխվի: