Նյու Ջերսի նահանգի Salem 1 ատոմակայանի ռեակտորներից մեկը «Սենդի» փոթորկի պատճառով դադարեցրել է աշխատանք։ Փոթորիկն այժմ մոլեգնում է ԱՄՆ-ի արեւմտյան ծովափնյա շրջաններում։ Այդ մասին հաղորդում են օտարերկրյա լրատվամիջոցները։

Ատոմակայանի Publik Service Electric and Gas օպերատոր-ընկերության տվյալներով, էներգոբլոկի աշխատանքի դադարեցման պատճառ է հանդիսացել 4 շրջանատար պոմպերի անսարքությունը, հաղորդում է «Utro.ru»-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, «Սենդի» փոթորկի պատճառով, Նյու Յորքի ու Նյու Ջերսիի նահանգները հայտարարել է աղետի գոտի։