Սոմալիում սպանվել է երգիծաբան եւ երաժիշտ Վարսամե Շիրե Ավալեն, ով ծաղրել է «Աշ-Շաբաբ» խմբավորման իսլամիստներին:
Երգիծաբանն աշխատում էր տեղի ռադիոկայաններից մեկում: Նա գնդակահարվել է իր տան մոտ, հաղորդում է «Էխոս Մոսկվին»՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Սա, այս տարվա ընթացքում Սոմալիում լրագրողների շրջանում 17-րդ զոհն է:
Միաժամանակ, ինչպես նշում է «Ռոսբալտը», ոչ ոք այս ընթացքում չի կալանավորվել եւ պատասխանատվության ենթարկվել լրագրողների սպանության համար: Համարվում է, որ այս սպանությունների մեծ մասի հետեւում կանգնած է «Աշ-Շաբաբ» խմբավորումը, թեեւ տաբեր կլանների միջեւ հակադրությունը եւս չի բացառվում, քանի որ թղթակիցների մեծ մասը սպանվել են Մոգադիշոյում, որտեղից իսլամիստները դուրս են շպրտվել դեռ մեկ տարի առաջ:




























