Սիրիայում սպանվել է ռազմաօդային ուժերի գեներալ Աբդալլահ Մահմուդ ալ-Հալիդին: Նա սպանվել է Դամասկոսի հյուսիսում, Ռուկն-Էդդին շրջանում:
Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Դամասկոսի ոստիկանությունը, գեներալը գնդակահարվել է Ասադեդդին փողոցում՝ իր մեքենայից դուրս գալու պահին:
Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Ալ-Հալիդին երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության առանցքային դեմքերից մեկն էր եւ «կարեւոր դեր էր խաղում» պետության համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























