Երեւանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ այսօր` հոկտեմբերի 30-ին, բողոքի ցույց  է անցկացվել՝  Ռուսաստանի արդարադատության համակարգում տեղ գտած բացասական երեւույթների դեմ: Մասնավորապես, ցուցարարների բողոքը կապված էր Ռուսաստանում անհիմն կերպով ձերբակալված Հայաստանի երկու քաղաքացիների` Համլետ Ալեքսանյանի եւ Էդգար Մարտիրոսյանի գործի հետ:

Ակցիային մասնակցող նրանց բարեկամները կարծիք հայտնեցին, որ իրականում մեղավորությունը ապացուցող ոչ մի ապացույց, փաստ չկա, եւ նրանց անարդարացիորեն մեկուսացրել են; Ցուցարարները դեսպանից խնդրում էին միջամտել՝ արդար դատաքննություն անցկացնելու համար:

Ի դեպ, բացի այս ակցիայի նման մի ցույց էլ կայացել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան առաջ: Ակցիայի մասնակիցները մի քանի նամակներ են հասցեագրել, Ռուսաստանում Հայաստանի դեսպանին, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին, Ռուսաստանի հայերի միության նախագահին, ՀՀ նախագահին, բայց ոչ մի պատասխան դեռ չեն ստացել: