Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է միության 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված շուրջ 500 աշխատանքներին: