Այս տարի աշխարհում գինու արտադրության ծավալը  6,1 տոկոսով կնվազի` մի քանի երկրներում վատ բերքի պատճառով: Նվազումը վերաբերում է առավելապես Ֆրանսիային, Արգենտինային, Հունգարիային, Նոր Զելանդիային, հաղորդում է  «Bloomberg»-ը` վկայակոչելով  «International Organisation of Vine and Wine» -ին:

Գինու ծավալը կկազմի 248,2 մլն հեկտոլիտր` 2011թ. 264,2 մլն հեկտոլիտրի դիմաց:

Ամենալուրջ վնասը բացարձակ մեծությամբ կկրեն ֆանսիացի գինեգործները: Աշխարհում խոշոր գինի արտադրողը թողարկման ծավալները կկրճատի 20%-ով` վերջին 40 տարվա ընթացքում առաջին  անգամ:

Նշվում է, որ այս տարի երկրում ծայրահեղ վատ եղանակային պայմաններ էին` երաշտ, կարկուտ եւ ուժեղ շոգ:

Հունգարիայում գինու արտադրությունը կնվազի 32%-ով, Արգենտինայում` 24%-ով, իսկ Նոր Զելանդիայում` 17%-ով: Արդյունքում աշխարհին սպառնում է 10 մլն հեկտոլիտր ծավալով (կամ 1,3 մլրդ շիշ) գինու դեֆիցիտ: