Երեկ տեղեկություն ստացանք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան կազմակերպիչները օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանին առաջարկել են, որպեսզի գալիք «Եվրատեսիլ»-ում ինքը ներկայացնի Հայաստանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մեր թղթակցի հետ զրույցում Արման Նշանյանը այս տեղեկությունը ոչ հերքել է, ոչ էլ` հաստատել: «Չեմ կարող այդ հարցի շուրջ խոսել: Դրան մեկ ամսից կանդրադառնանք»,- ասել է նա»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























