«Սենդի» փոթորկի զոհերի ընդհանուր թիվը հասել է 110-ի: ԱՄՆ-ում նախկինի պես առանց էլեկտրականության է մնում 7 միլիոն մարդ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Կանադայում փոթորիկը ծառեր է տապալել, հասարակական տրանսպորտն ընդհատումներով է աշխատում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տորոնտոյում ուժեղ քամին պոկել էր գովազդային վահանակը, զոհվել էր մի կին:
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, Մերիլենդ նահանգում փոթորիկը դարձել է էներգամատակարարման խափանման պատճառ:
Նյու Յորքում հետաձգվել է Հելոուինի պատվին ամենամյա շքերթը:
Ինչպես հաղորդում է CBS News-ը, «Սենդի» փոթորկի զոհերի թիվը ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմում է 50 մարդ:
Միայն Նյու Յորք նահանգում զոհվել է 18 մարդ: Եւս մի քանի մարդ են զոհվել Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Մերիլենդ եւ Վիրջինիա նահանգներում: Զոհերի մասին հայտնում են նաեւ երկրի արեւելյան այլ նահնագներ: Մարդկանց զոհվելու հիմնական պատճառը ծառերի, ճանապարհային նշանների, գովազդային վահանակների տապալումն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Los Angeles Times թերթի`փոթորկի վնասն արդեն գնահատվում է 20 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի արեւելյան նահանգներում առանց էլեկտրականության է մնացել 8,2 միլիոն մարդ:




























