Սաուդյան Արաբիայում հարսանիքի ժամանակ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ 24 մարդ  զոհվել է էլեկտրական հոսանքի հարվածից: Հարսանիքը երկրի արեւելյան շրջանում գտնվող Էյն Բադր գյուղում էր:

Ինչպես հայտնում է Al-Arabia հեռուստաալիքը, ողբերգությունը տեղի է ունեցել  էլեկտրական հոսանքի լարը կտրվելու հետեւանքով: Լարման տակ գտնվող մալուխն ընկել է տան մետաղական դռան վրա։ Տանն այդ ժամանակ հարսանիք էին նշում, հայտնում է  BFM.RU-ն:

Զոհվածների մեծամասնությունը կանայք են, որոնք փորձել են փրկվել եւ դուրս գալ լարման տակ գտնվող դռնից: