«Յունիբանկն» իրականացնում է երկու նոր համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում առաջարկում է վարկային քարտեր` Basic House, Bata եւ BHS խանութներում ձեռքբերված ապրանքների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար: Այդ քարտերով տրամադրվող վարկի գումարը կազմում է 200 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 22%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Վարկը տրամադրվում է մինչեւ 24 ամիս ժամկետով: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը: Վարկային քարտերի ձեւակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը:
“Unibank- Basic House & Bata” վարկային քարտը կարելի է ձեւակերպել Basic House եւ Bata խանութներում, իսկ “Unibank- BHS” քարտը` BHS խանութում: Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, BHS խանութում գործում է նաեւ բանկի պրոմո կետը, որի աշխատակիցը հաճախորդներին կներկայացնի վարկային քարտի պայմանները, կպարզաբանի վարկավորման գործընթացը եւ կօգնի լրացնել վարկային հայտը:
Ձեւակերպելով «Յունիբանկի» ցանկացած քարտ, հաճախորդը դառնում է «Մագնիս» արտոնությունների ծրագրի մասնակից եւ ստանում մինչեւ 40% զեղչեր ավելի քան 130 գործընկերների մոտ` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ եւ այլն: Մասնավորապես, Basic House եւ Bata խանութներում «Յունիբանկի» քարտապաններին կտրամադրվի 10% զեղչ, իսկ BHS խանութում` 5-7% զեղչ: Ընդ որում, 7% զեղչը գործում է “Unibank-BHS” քարտով վճարելու դեպքում:
Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում քարտապանների որակյալ սպասարկմանը եւ ակտիվորեն իրականացնում է համաբրենդային ծրագրեր: U-Customers Partner ծրագրի շրջանակներում բանկը Vega խանութների ցանցի, Kaiser սուպերմարկետների, Ucom ընկերության, Reso ապահովագրական ընկերության և Gold’s Gym մարզակումբի հետ համատեղ թողարկել է համաբրենդային վարկային քարտեր:





























